Վրաստանի քաղաքներ

Վրաստանի քաղաքներ

Բոլորս սիրում ենք ճամփորդել և հայերի մեծ մասը իրենց ամառային և ձմեռային արձակուրդներն անցկացնում են հարևան երկրի՝ Վրաստանի տարբեր քաղաքներում:Ինձ շատ է դուր գալիս Բաթումի քաղաքը ՝իր գեղեցիկ, նեղլիկ փողոցներով, հրապարակներով,շենքերով, ափերով.; Նշեմ նաև , որ Բաթումին համարվում է Եվրոպայում ամենաերկար լողափ ունեցող քաղաքը, լողափի երկայնքով ձգվում են 4000արմավենիներ, որոնք Դուբայի շեյխի նվերն է քաղաքին: Բաթումի ում է նաև հայտնի Բուսաբանական այգին, որտեղ կարելի է տեսնել մոտ 10000 -ից ավել ծառերի և ծաղիկների տեսակներ: Քայլելով Բաթումիի փողոցներով կարխես հայտնվում ես տարբեր քաղաքներում, քանի որ ճարտարապետությունը  հիշեցնում է Իտալիան, Ավստրիան: Գերակշռող է նաև թուրքական մշակույթը, ճարտարապետությունը: Խորհուրդ եմ տալիս այցելել Բաթումի քաղաքը: Ներքևում մի փոքր տեղեկատվություն Բաթումի քաղաքի մասին:Բաթում կամ Բաթումի (ბათუმი), մեծությամբ երկրորդ խոշորագույն քաղաքը Վրաստանում: Համարվում է Աջարիայի Ինքնավար Հանրապետություն մայրաքաղաքը։Տեղակայված է Սև ծովի ափին և համարվում է ժամանակակից Վրաստանի գլխավոր զբոսաշրջային, ինչպես նաև տնտեսական և մշակութային կենտրոններից մեկը: Տեղակայված է Մեծ Կովկասյան լեռնաշղթայում՝ ծովի մակարդակից 3 մետր բարձրության վրա: Բաթում  անվանումը վերցված է հին հունարեն Բաթուս Լիմիս (հին հուն․՝ βαθύς λιμεν բառից և թարգմանաբար նշանակում է «խոր նավահանգիստ»:Հին շրջանում Բաթումը եղել է հռոմեական նավահանգիստ: Արևմտյան հռոմեական կայսրության անկումից հետո այն անցել է Հռոմի միակ հետևորդին՝ Բյուզանդիային:Քաղաքը շարունակել է մնալ հռոմեական տիրապետության տակ մինչև 7-րդ դարը, երբ քաղաքը և ապա ամբողջ Վրաստանն անցան Արաբական խալիֆայությանը: Արաբական կառավարությունը հպատակ ժողովուրդների նկատմամբ վարում էր հարկային ծանր քաղաքականություն, որը արդյունքում 8-րդ դարում Արաբական խալիֆայության մաս կազմող նախկին թագավորությունների բնակչությունն ապստամբություններ կազմակերպեց կենտրոնական կառավարության դեմ:

Оставьте комментарий