Խորացված պատմության դասընթացի՝ առաջին կիսամյակի ամփոփում

Խորացված պատմության դասընթացի՝ առաջին կիսամյակի ամփոփում

Մեր դպրոցի առանձնահատկություններից մեկն այն է, որ 10-րդ դասարանինց կարող ես ընտրել այն առարկաները, որոնք քեզ հետաքրքիր են կամ անհարժեշտ ապագա մասնագիտության համար։ Ես դեռ չեմ ընտրել իմ մասնագիտությունը, սակայն հետաքրքրված եմ պատմությամբ։ Առաջին կիսամյակի ընթացքում մեր դասերը բավականին հագեցած էին, ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ և հետաքրքիր դասընթացներ:

Ստորև ներկայացնում եմ իմ կատարած նախապատրաստական աշխատանքները և լուսաբանումները:
Այցելություն Երևանի պետական համալսարան
Հանդիպում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ
Հանդիպում Դավիթ Հովհաննիսյանի հետ
Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները
Հասարակագիտական հանդիպում-քննարկում
Հայկազուն Երվանդականների թագավորությունը
Դոլարի ստեղծումը
Դիվանագիտություն
Հայաստանի պատմական մայրաքաղաքներ

Այցելություն Երևանի պետական համալսարան

Այցելություն Երևանի պետական համալսարան

Դեկտեմբերի 10-ին պատմության ընտրության խմբով այցելեցինք Երևանի պետական համալսարան՝ մասնակցելու ԵՊՀ-ի Արևելագիտության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ՈւԳԸ-ների նախաձեռնած պանելային քննարկմանը։ Թեման շատ ակտուալ էր ու կարևոր՝ «Տարածաշրջանային զարգացումները և Հայաստանը, փոթորիկ լեռներում»: Քննարկմանը ելույթ ունեցան Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, թուրքագետ Վարուժան Գեղամյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: Շատ օգտակար քննարկում էր,հատկապես մեր երկրի ու տարածաշրջանի երկրների համար, այն շատ հետաքրքիր էր:

Հանդիպում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ

Հանդիպում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ

Նույեմբերի 12-ին  Ավագ դպրոցի ընթերցասրահում ունեցանք հանդիպում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ։ Թեման էր՝ Հայաստանում ապրող  ազգային փոքրամասնությունները։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Ալո Դրբոյանը: Նա նույնպես ընթացքում խոսեց և պատմեց քրդերի և եզդիների մասին: ՆաԽ սկզբում մեր հյուրը  խոսեց ՀՀ-ում բնակվող ազգային  փոքրամասնությունների մասին։ Մենք թվարկեցինք այն ազգություններին, ովքեր Հայաստանում են ապրում արդեն  հարյուրամյակներից ավել։ Պետք է ասեմ, որ հանդիպման թեման ինքնին շատ հետաքրքիր էր, սակայն այն էլ ավելի հետաքրքրացավ քննարկման ընթացքում, երբ սովորողներ բազում հարցեր ուղղեցին հյուրերին։ 

Հանդիպում Դավիթ Հովհաննիսյանի հետ

Հանդիպում Դավիթ Հովհաննիսյանի հետ

Հոկտեմբերի 21-ին կայացավ սպասված հանդիպումը Արտակարգ և Լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանի հետ, ով Հայաստանի առաջին դեսպանն է եղել Սիրիայում: Պարոն Հովհաննիսյանը մեզ հետ կիսվեց դեսպանությունը բացելու իր հիշողություններով, իր կենսափորձով և գիտելիքներով: Հանդիպումը ավելի հետաքրքիր դարձավ երբ պարոն Հովհաննիսյանը առաջարկեց մեզ հետաքրքրող հարցերը հղենք իրեն: Հնչեցին տարատեսակ և հետաքրքիր հարցեր ու պատասխաններ: Շատ հետաքրքիր և ուսուցողական հանդիպում ունեցանք:

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները

Հայ–ռուսական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 3-ին երկու երկրների միջև հաստատվեց դիվանագիտական հարաբերությունը ինչը հիմք ծառայեց հետագա հարաբերությունների զարգացման համար: Հայ-ռուսական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և ստեղծված են, ոչ միայն բարեկամական, այլև` ռազմական, քաղաքական, տնտեսական ու էներգետիկ համագործակցության հիմքի վրա: Հարաբերությունները զարգանում են նաև կրթության և մշակույթի ոլորտներում: Երկու երկրներում պարբերաբար անցկացվում են փառատոններ, երկրների մշակութային օրեր, ֆիլմերի ցուցադրություն և այլն: Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմական դաշնակիցն է: Դա է վկայում Հայաստանի անդամակցությունն ՀԱՊԿ-ին, Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունն ու դրա գործունեության երկարաձգումն ավելի քան քառասուն տարով:

Հարիսայի ծես կրթահամալիրում

Հարիսայի ծես կրթահամալիրում

Նոյեմբերի 27-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ ուսումնական ժամերգություն՝ հարիսայի օրհնությունը։ Եկեղեցու բակում միասնական երգ ու պարից հետո քայլքով գնացինք դեպի դպրոց մեր հյուրերի հետ,որոնք Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի էին։ Մայր դպրոցում շարունակվեց տոնախմբությունը, որից հետո բոլորս համտեսեցինք համեղ հարիսան։

Հասարակագիտական հանդիպում-քննարկում

Հասարակագիտական հանդիպում-քննարկում

Այսօրվա կլոր սեղան հանդիպումը նվիրված էր Վանո Սիրադեղյանին:Լինելով գրող,հրապարակախոս և հասարական գործիչ Սիրադեղյանը 1988 թվականից եղել է Արցախյան շարժման ակունքում,հետագայում դառնալով երորդ հանրապետության հիմնադիրներից մեկը:Կլոր սեղանին սովորողները ներկայացրին իրենց կարդացած և վերլուծած հոդվածները այդպիսով ավելի մանրամասն անդրադարձան Վանոյին որպես գաղափարական,քաղաքական գործչի: Ստորև ներկայացնում եմ հանդիպման ձայնանյութը:

Հայկազուն Երվանդականների թագավորությունը

Հայկազուն Երվանդականների թագավորությունը

Վանի թագավորությանն անկմանը զուգահեռ Հայկական լեռնաշխարհում ձևավորվում է նոր հայկական միասնական թագավորությունը: Լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան մասում  մ.թ.ա 7-դարի կեսերին ձևավորվում է Հայկազունների  նոր  իշխանապետությունը՝ Արմեն Շուպրիան՝ Սկայորդու գլխավորությամբ: Պարույրին վիճակված էր մասնակցել Մարաստանի ու Բաբելոնի հետ մ.թ.ա 612 թ.-ին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի գրավմանը և հայկական նոր թագավորության ճաշտոնական հռչակմանը: Արդեն մ.թ.ա VI դարի սկզբին նոր արքայատոհմի նստավայրն է դառնում Տուշպա- Վանը:

 Պարույր Սկայորդի Հայկազունուն հա­ջորդած թագավորներից նշանավոր էր Երվանդ Ա Սակավակյացը (մ. թ. ա. 580-570- ական թթ.), որի անունով է կոչվել արքա­յատոհմը՝ Երվանդյաններ: Նրա օրոք հա­յոց բանակն ունեցել է 40-հազարանոց հե­տևակ և 8-հազարանոց հեծելազոր, արքունի գանձարանը՝ ավելի քան 3 հազար արծաթ տաղանդ: Պետության մայրաքաղաք է հռչակվել Արմավիրը: Մ. թ. ա. VI դ-ի 70- ական թթ-ին Հայոց թագավորությունը մա­րական հզոր տերության դեմ պայքարում ճանաչել է նրա գերիշխանությունը:

Read more
Դիվանագիտություն

Դիվանագիտություն

Դիվանագիտությունը պետության ներկայացուցիչների միջև բանակցություններ վարելու արվեստ և պրակտիկա է։ Այն սովորաբար առնչվում է միջազգային դիվանագիտության հետ, ինչպես նաև մի շարք վիճահարույց խնդիրների շուրջ պրոֆեսիոնալ դիվանագետների միջնորդության միջոցով միջազգային հարաբերությունների վարմանը ։Որոշելու համար, թե արդյոք տվյալ պետությունը անկախ է թե ոչ, կարևոր գործոն է դիվանագիտական ճանարումը։ Ճանաչում ստանալը շատ հաճախ դժվար է, նույնիսկ այնպիսի պետությունների համար, որոնք ամբողջովին ինքնիշխան են։

Read more