Սպասված ճամփորդություն դեպի Վրաստան

Սպասված ճամփորդություն դեպի Վրաստան

Այս տարի իմ ընտրության գործունեությունը վրացերենն է ։Հոկտեբերի 28-ից մինչև  նոյեբերի 1-ը Լագոդեխիի<<Հերեթի>> պատանեկան համույթի հրավերով Մխիթար Սեբաստացի կթահամահլիրի մի խումբ սովորղներով մեկնել ենք Վրաստան`Կախեթի: Դպրոցի հետ առաջին անգամ եմ եղել Վրաստանում: Սիրում եմ ճամփորդել ,քանի որ ճամփորդելն ինձ համար ճանաչելու, բացահայտելու, սովորոելու հնարավորություն է:  Լինել սեբաստացի և չճամփորդել անհնար է:Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից մեզ Տիար Բլեյանը, ծնողները ճանապարհեցին դեպի Վրաստան :Ճիշտ է ճանապարհը շատ երկար էր, սակայն չզգացի , թե ինչպես հասանք Լագոդեխի: Վրաստանի Կախեթիի քաղաք Լագոդեխիում կրթահամալիրի վրացերենի խմբի սովորողները և քոլեջի խաղողի և գինու դպրոցի ուսանողները և վրաց ընկերների հետ իրականացրել էինք հայ վրացական «Խաղողաքաղի, գինու ստեղծման ծես» նախագիծը: Օրերը շատ հագեցած էին,հանդիպումներ, քայլք արգելոցում, այցելություն թանգարան, քաղաքապետարան, գինու գործարան :Այցելել ենք Լագոդեխիի թիվ 3 դպրոց: Ինձ շատ դուր եկավ « Հերեթի» պարի համույթի սաների պարերը: Տպավորություններս այնքան շատ են, որ դժվար է նկարագրել: Դրան պետք է մասնակից լինել, տեսնել, ապրել, զգալ:

Это слайд-шоу требует JavaScript.

Оставьте комментарий