Վահան Տերյանը՝ հասարակական-քաղաքական գործիչ

Վահան Տերյանը՝ հասարակական-քաղաքական գործիչ

Նշանավոր հայ բանաստեղծ և հասարակական-քաղաքական գործիչ:
Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյանը նույն ինքը Վահան Տերյանը ծնվել է 1885թ.-ի  փետրվարի 9-ին Ախալքալաքի Գանձա գյուղում: Տերյանի եղել է  ոչ միայն որպես հայ ամենալավ բանաստեղծներից մեկը, ով հետք է թողել հայ գրականության զարգացման գործընթացում, այլ նաև որպես քաղաքական գործիչ, ով համարձակությամբ խոսում էր քաղաքական խնդիրների մասին: Տերյանը բացի գրող և քաղաքական գործիչ լինելուց, եղել է նաև թարգմանիչ։1918 թվականին Տերյանն իր անմիջական մասնակցությունը ցուցաբերեց Հյուսիսային Կովկասում և Աստրախանում քաղաքացիական պատերազմի թոհուբոհում հայտնված հազարավոր հայ փախստականների փրկության գործին:
Մեջբերում հոդվծից «Լեզուն մշակույթի ամենանախնական նշանացույցն է, լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը, կենսունակ է առաջինը, կենսունակ է և երկրորդը. լեզուն է գրականության առաջին պայմանը, ինչպես և ազգային մշակույթի ամենախոշոր և ամենազորեղ գործոնը»: